Հունաստանում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել. 4 զոհ, 23 վիրավոր
Հունաստանում ` Սալոնիկ-Հալկիդիկի մայրուղու 22-րդ կիլոմետրին, 51 զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել, հայտնում է Euromag-ը` հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
Վթարի հետևանքով ազգությամբ ռուս 4 ուղևոր է մահացել, ևս 23-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ինչպես հայտնել են դեպքի վայր ժամանած փրկարարները, տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:










