Գվատեմալայում զանգվածային տարհանում է սկսվել հրաբուխի ժայթքման հետևանքով

00:30 • 14.09.12

Գվատեմալայի իշխանությունները հազարավոր մարդկանց են տարհանում Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով, որը գտնվում է երկրի մայրաքաղաքից ընդամենը 50 կմ հեռավորության վրա, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրեսս» գործակալությունը:


Գործակալության տվյալներով, ավելի քան 33 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները:


Հաղորդվում է հրաբուխի խառնարանում պայթյունների և մոխրի մինչև 1 կմ բարձրությամբ վեր նետվելու մասին:


Գիտնականները հայտարարում են որ Ֆուեգոյի այս ժայթքումը ամենաուժեղն է սկսած 1999 թվականից: