Մոսկվայում կրթաթոշակներն ուշացնելու համար գվինեացի ուսանողները ծեծել են դեսպանատան ներկայացուցչին
Մոսկվայում գվինեացի ուսանողները ծեծի են ենթարկել Գվինեայի դեսպանատան աշխատակցին՝ իրենց կրթաթոշակներն ուշացնելու համար, հայտնում է Вести-ն:
Մոսկվայի Ներքին գործերի նախարարության համալսարանի 10 ուսանողների հարձակումից հետո դեսպանատան ներկայացուցիչը հիվանդանոց է տեղափոխվել: Դիվանագիտական ներկայացուցչությունը հրաժարվել է դեպքի առիթով բողոք ներկայացնել ոստիկանություն:
Ըստ իրավապահների՝ ուսանողները դեսպանատուն են այցելել և պահանջել դեռևս նախորդ տարուց ուշացված իրենց կրթաթոշակները: Պարզվել է նաև, որ սեպտեմբերին ուսանողներին զրկել են ուսումը շարունակելու հնարավորությունից:










