Արքայազն Հարիից հետո հրապարակվել են նաև Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները (լուսանկարներ)
Ֆրանսիական Closer տաբլոիդը պնդում է, թե իր տրամադրության տակ են Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները:
Ըստ աղբյուրի՝ խոսքը Քեմբրիջի դքսուհու «թոփլես» (առանց կրծկալի) լուսանկարների մասին է, որոնք արվել են Լուբերոնում, անցած շաբաթ՝ «շատ թեժ արձակուրդի ժամանակ»:
Closer-ն իր կայքում լուսանկարներին կից գրել է. «Տեսե՛ք Անգլիայի ապագա թագուհու անհավանական լուսանկարները, ինչպիսիք դեռ չեք տեսել… և էլ երբեք չեք տեսնի»:
Եվ ավելացնում՝ «արդյո՞ք արքայազն Ուիլիամն ու Քեյթն արձակուրդին «հարիություն են արել», և պատասխանում՝ «Mais oui!» («Օ, այո»):
Վերջերս լրատվամիջոցները տարածել էին արքայազն Հարիի մերկ լուսանկարները, որոնք արվել էին Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում՝ երեկույթի ժամանակ:










