Եգիպտոսում հանցախումբը հարձակվել է Սադամ Հուսեյնի նմանակի վրա` ստիպելով պոռնոֆիլմում նկարահանվել
Մարդիկ միշտ հպարտանում են, երբ իրենց հաճախ նմանեցնում կամ նույնիսկ շփոթում են որևէ հայտնի անձի հետ: Սակայն այն, ինչ պատահել է եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում Մոհամադ Բաշըրի հետ, բավական հեռու է երջանկություն կոչվելուց , գրում է One News Page-ը:
Տղամարդն անչափ նման է Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնին, ինչի պատճառով էլ նրա վրա մի հանցախումբ է հարձակվել, փորձել առևանգել և հարկադրաբար ստիպել պոռնոֆիլմում մարմնավորել հանգուցյալ առաջնորդին:
Թեև Բաշըրին բավական մեծ` 333 հազ դոլար գումար է առաջարկվել, այնուամենայնիվ նա, բարեպաշտ մուսուլման լինելով, հրաժարվել է նման բան անել, ինչից հետո դաժան ծեծի է ենթարկվել:
Սակայն հանցախմբի անդամներն այդպես էլ չեն հարաժարվել «Հուսեյնի» մասնակցությամբ այլասերված ֆիլմ նկարահանելու գաղափարից և զենքի սպառնալիքով առևանգել են Բաշըրին, երբ վերջինը գտնվել է սրճարանում:
Նրա պատմելով ` հանցագործները խոսել են սիրիական առոգանությամբ, իսկ նրանց դեմքերը փակ է եղել: Որոշ ժամանակ անց, իրավապահների միջամտության շնորհիվ, տղամարդուն ազատ են արձակել:
Բաշըրը պատմել է, որ Հուսեյնի հետ իր նմանությունն ուղղակի պատուհաս է դարձել իր գլխին, ինչի պատճառով նա 4 անգամ փոխել է բնակության վայրը:










