Արա Հարությունյանը վերանշանակվեց ԼՂՀ վարչապետ
ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով ղեկավարվելով, նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից:
Համաձայն հրամանագրի, ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության կազմի վերաբերյալ:










