Մերկելը կոչ է արել գեյ-ֆուտբոլիստներին, որպեսզի չթաքցնեն իրենց սեռական կողմնորոշումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ չպետք է վախենան հասարակության ռեակցիայից:
Մերկելն այդպես է արտահայտվել Բունդելիգայի ակումբներից մեկում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկի հայտարարությունից հետո, որը չէր ցանկացել հրապարակել իր անունը: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ ստիպված հետերոսեքսուալ է ներկայանում և ձևացնում, որ իրեն դուր են գալիս հակառակ սեռի ներկայացուցիչները:
«Եթե իմ սեռական կողնորոշման մասին հայտնի դառնա հասարակությանը, ապա ես վախ կզգամ իմ կյանքի համար»,- հայտատարել է ֆուտբոլիստը:
Մերկելն իր հերթին ասել է. «Գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ, իր մեջ միավորելով ուժն ու քաջությունը, չպետք է դրանից վախենա: Դրա օրինակները կան Գերմանիայի քաղաքական կյանքում: Այն փաստը, որ շատերն են վախենում բացահայտումից, ապացուցում է, որ մենք պետք է կոչ անենք նրանց, որ չվախենան»,- ասել է Մերկելը:










