Սունկ հավաքող ուկրաինացիները 250 կգ կշռող ավիառումբ և 12 ական են հայտնաբերել

13:00 • 14.09.12

Ուկրաինայի Դոնեցկի մարզում մի տղամարդ սունկ հավաքելու ժամանակ պատահաբար Հայրենական մեծ պատերազմի ժամանակվանից մնացած  250 կիլոգրամանոց ֆուգասային ավիառումբ է հայտնաբերել, գրում է korrespondent.net-ը:

 

Ինչպես հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարության Դոնեցկի մարզային վարչությունից, նույն օրը նույն վայրում մեկ այլ ուկրաինացի, կրկին սունկ հավաքելու ժամանակ, հայտնաբերել է 50 մմ տրաչափի 12 հատ ական:

 

Գտնված զինամթերքները վնասազերծելու համար ԱԻՆ 6 աշխատակից է պահանջվել: