ՕԵԿ–ում ցանկանում են՝ նոր անդամները 2 ամիս փորձաշրջան անցնեն. Հովհաննես Մարգարյան

12:19 • 14.09.12

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի նիստ, որի ընթացքում մշակվել է ծրագիր, որով ավելի է բարդացվում կուսակցությանն անդամակցելու ընթացակարգը:


«Մենք ուզում ենք, որ մինչև ՕԵԿ-ին անդամակցելը մարդիկ երկու ամիս փորձաշրջան անցնեն: Մենք ընտրություններից առաջ ունեինք 170 հազ-ի չափով ընտրողներ, որոնցից 80-85 հազարը ՕԵԿ-ին ձայն չտվեց»,– ասաց նա:


«Այս պահին չեմ կարող ասել, թե քանի կուսակիցներ ունենք, որովհետև գործընթացը շարունակվում է»,- ավելացրեց նա: