Պակիստանն ուժեղացրել է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը

13:15 • 14.09.12

Պակիստանը զգալիորեն ուժեղացրել է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը՝ հավանական ահաբեկչությունների մտավախությունների ու հակաամերիկյան բողոքի ակցիաների պատճառով, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Մուսուլմանական աշխարհում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների պատճառը համացանցում հայտնված ԱՄՆ արտադրության աղմկահարույց «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն է:

 

«Մեր տվյալներով՝ Իսլամաբադում, Լահորում, Կարաչիում և Պակիստանի այլ խոշոր բնակավայրերում մոտակա օրերին տեղի կունենան զանգվածային հակաամերիկյան բողոքի ակցիաներ:Այդ կապակցությամբ մենք զգալիորեն ուժեղացրել ենք Իսլամաբադում ԱՄՆ-ի դեսպանատան, ինչպես նաև Լահորում և Փեշավարում ամերիկյան հյուպատոսությունների անվտանգությունը»,- լրագրողներին այսօր հայտնել է Իսլամաբադի ոստիկանության ներկայացուցիչը:

 

 

Պակիստանի հյուսիս-արևմտյան Փեշավար քաղաքում արդեն 2-րդ օրն է տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչն է իսլամական ազդեցիկ «Ջամաաթ իսլամի» կուսակցությունը: Նախօրեին հակաամերիկյան զանգվածային բողոքի ցույցերի պատճառով մի քանի ժամով փակվել է Չարսադու և Փեշավար քաղաքները միմյանց կապող մայրուղին: