Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը մեկնել է Լիբանան

10:59 • 14.09.12

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն այսօր եռօրյա այցով կժամանի Բեյրութ: Ինչպես հայտնում է BBC-ն, սա կլինի վերջին 15 տարվա ընթացքում առաջին դեպքը, երբ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն այցելում է Լիբանան:

 

Ինչպես և սպասվում է, Հռոմի պապն իր ելույթում միջազգային հանրությանը կոչ կանի օգնել վերջ դնել Սիրիայում քաղաքացիական պատերազմին:
 

Նման կոչով Հռոմի պապը հանդես էր եկել հուլիսին: Այն ժամանակ նա խոստովանել էր, որ «հետևում է Սիրիայում բռնություններին», ինչպես նաև կոչ է արել Սիրիայի հարևան երկրներին օգնել փախստականներին: Ենթադրվում է նաև, որ իր այցի ընթացքում Հռոմի պապը կշոշափի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների թվի նվազման թեման: