Հռոմի պապը գովել է Լիբանանի քրիստոնյաներին և մուսուլմաններին

23:48 • 14.09.12

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, ով այսօր ժամանել է Լիբանան, հայտարարել է, որ այդ երկրում մուսուլմանների և քրիստոնյաների միջև հարաբերությունները պետք է օրինակ ծառայեն ողջ Մերձավոր Արևելքի համար, հաղորդում է BBC-ն:


Իր խոսքում Հռոմի պապը տարածաշրջանի բնակիչներին խաղաղության կոչ է արել և քննադատել ֆունդամենտալիզմը բոլոր կրոններում:


Կաթոլիկ եկեղցու հովվապետի այս այցը Լիբանան առաջինն է վերջին 15 տարվա ընթացքում: