Պուտինը Մեդվեդևին սոցռեալիզմի ոճի նկար է նվիրել ծննդյան առթիվ

19:45 • 14.09.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ծննդյան տարեդարձը՝ նրան նվիրելով սոցռեալիզմի ոճի նկար: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Մեդվեդևը ծնվել է 1965թ.-ի սեպտեմբերի 14-ին, Լենինգրադում: