Երևանում տղամարդը սուպերմակետից զուգագուլպաներ է գողացել

12:33 • 14.09.12

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սթար» առևտրային ցանցի անվտանգության ծառայության աշխատակցից սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22.00-ին, հաղորդում է ստացվել, որ ժամը 19.15-ին մի տղամարդ Գայի պողոտայում գտնվող նույն սուպերմարկետից գողացել է 31 հատ զուգագուլպա և դուրս գալիս բռնվել անվտանգության աշխատակիցների կողմից:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայքը, Ոստիկանության ծառայողները գողության փորձ կատարած տղամարդուն` 49-ամյա Արմեն Կ.-ին, բերման են ենթարկել բաժին:

 

Կատարվում է հետաքննություն: