Գյումրիում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է ոսկյա շղթա գողանալու համար
Ոստիկանության Գյումրիի բաժին սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16.30-ին, դիմել է 40-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.15-ի սահմաններում, Պարույր Սևակի փողոցի թիվ 4 հասցեի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ Ոստիկանության ծառայողները դեպքի վայրից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Դավիթ Պ.-ին, որը ձերբակալված է:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:










