Արքայազն Ուիլիամն ու Քեյթ Միդլթոնը ֆրանսիական պարբերականին դատի են տվել

21:35 • 14.09.12

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամն ու իր կինը՝ Քեյթ Միդլթոնը, ֆրանսիական Closer պարբերականին դատի են տվել, հաղորդում է BBC-ն:


Ֆրանսիական տաբլոիդին մեղադրում են իրենց անձնական կյանքի իրավունքը խաթարելու մեջ, որը արտահայտվել է լուսանկարների հրապարակմամբ, որոնցում դքսուհին Ֆրանսիայի ամրոցներից մեկում լողավազանի ափին պատկերված էմերկ կրծքով:


Լուսանկարները չափազանց աղոտ են և կատարված են մեծ հեռավորությունից: Կան կադրեր, որոնցում նա լուսանկարված է մեջքից, առանց լողազգեստի վերին հատվածի, ամուսնու հետ կողք կողքի: