Մահացու ելքով վրաերթ Երևանի Տիչինայի փողոցում

10:01 • 14.09.12

«ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 20.00-ին,
Տիչինայի փողոցի թիվ 68 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Էդուարդ Ղազարյանին։

 

Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ 45-ամյա Էդուարդ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և ժամը 22.20-ին, գիտակցության չգալով, մահացել է:

 

Կատարվում է քննություն: