Pussy Riot-ը կարող է հավակնել Սախարովի անվան մրցանակին
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր, «Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք» խմբակցության ներկայացուցիչ Վերներ Շուլցն առաջարկել է Անդրեյ Սախարովի անվան Մտքի ազատության համար եվրոպական մրցանակի թեկնածու առաջադրել աղմկահարույց Pussy Riot պանկ խմբին, հայտնում է vesti.ru-ն:
Շուլցն արդեն հավաքել է Եվրախորհրդարանի 40 անդամների ստորագրությունները, ովքեր կողմ են Pussy Riot-ի առաջադրմանը: Անցյալ տարի Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիրներն են դարձել «արաբական գարնան» ակտիվիստները:
Սախարովի անվան մրցանակը սահմանվել է 1988 թ.-ին, և հանձնվում է նրանց, ովքեր մեծ ավանդ են ներդրել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման հարցերում:










