Չինական նավերը մտել են Ճապոնիայի տարածքային ջրեր
Չինական նավերը մուտք են գործել Ճապոնիայի տարածքային ջրեր՝ վիճելի տարածք հանդիսացող Սենկակու կղզիների մերձակայքում, հայտնում է Interfax-ը:
Այս մասին ահազանգել է Ճապոնիայի Առափնյա պաշտպանության ծառայությունը: Սկզբնապես ծառայությունը հայտնել է վաղ առավոտյան Տայսե կղզուց 22 կմ դեպի հյուսիս 2 չինական նավի առկայության մասին, այնուհետև՝ ևս մեկի:
Ավելի ուշ Associated Press-ը հայտնել է, որ ընդհանուր առմամբ վիճելի կղզիների տարածքում չինական 6 նավ կա:
Սենկակու (չինարեն՝ Դյաոյույդաո) վիճելի տարածք հանդիսացող կղզիախումբ է Արևելաչինական ծովում, որի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ջանքերը լարվածություն են առաջացրել Չինաստանի և Ճապոնիայի միջև:










