Տյումենցին 15 ցենտներ խոտ է գողացել՝ ընկերուհուն նվիրելու համար

19:50 • 14.09.12

Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում ձերբակալվել է մի տղամարդ, ով կասկածվում է 15 ցենտներ խոտ գողանալու մեջ, հաղորդում է lenta.ru-ն՝ մեջբերելով ՆԳՆ տարածքային վարչության կայքին:

 

Քննության վարկածով՝ սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Սլադկովո գյուղի մի բնակիչ մեքենայով գնացել է գյուղից 30 կմ հեռավորության վրա գտնվող մարգագետիններ, բեռնել մարգագետնում գտնվող խոտի դեզը և տարել իր սիրելիի տուն:

 

Կասկածյալը շուտով ձերբակալվել է: Նա խոստովանել է իր մեղքը և պատմել, որ վիճված է եղել ընկերուհու հետ և հույս է ունեցել, որ տեսնելով նվերը՝ աղջիկը կների իրեն: