Գինեսի գրքի ամենատարօրինակ ռեկորդները (տեսանյութեր)
Սեպտեմբերի 13-ին լույս է տեսել հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքի 57-րդ հրատարակությունը, որտեղ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում բնակվող մարդկանց, և ոչ միայն նրանց, կողմից իրականացված ամենաանհեթեթ ռեկորդները:
Նոր գրքում տեղ են գտել աշխարհի ամենամեծ բիցեպսներ ունեցող Մուստաֆա Իսմաիլը, ամենածանր մարզուհի Շիրան Ալեքսանդրը, ամենածեր մազուհի Յոհաննա Կաասը:
Ինչ վերաբերում է կենդանիներին, ապա Գինեսի ռեկորդների գրքի 57-րդ հրատարակության մեջ իրենց արժանի տեղն են զբաղեցրել աշխարհի ամենաբարձրահասակ ձին` Մեծ Ջեքը, ամենակարճլիկ Արչի ցուլը, ամենամեծ դոգը՝ Զևսը, այլ կենդանիներ:










