Սումատրայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

12:25 • 14.09.12

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ ինդոնեզական Սումատրա կղզու ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Ըստ ծառայության ունեցած տվյալների` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սունգայպենուհ քաղաքից 163 կմ հեռավորության վրա: Մասնագետները վստահեցնում են, որ ցունամիի առաջացման վտանգ չկա:

 

Թեև երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չեն գրանցվել, այնուամենայնիվ, այն մեծ խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում:

 

Ընդհանուր առմամբ Ինդոնեզիան համարվում է աշխարհում ամենաակտիվ սեյսմիկ տարածաշրջանը, որտեղ ստորգետնյա ցնցումները կանոնավոր բնույթ են կրում: