Բավարիայում հալյուցինածին հատապտուղն ուտելուց հետո քահանան մերկացել է և սկսել շրջել անտառում
Մի գերմանացի ուղղակի շոկի մեջ է ընկել, երբ հեծանվով ճամփորդելու ժամանակ Բավարիայի անտառամերձ ճանապարհներից մեկում տեսել է ամբողջովին մերկ թափառող մի տղամարդու, գրում է Mirror co. uk.-ը:
Նման անվայել արարքի պատճառ են հանդիսացել վայրի հատապտուղները, որոնք տղամարդը կերել է՝ առանց իմանալու դրանց պսիխոդելիկ, հալյուցինածին հատկանիշների մասին:
Հեծանվորդն առաջարկել է մոլորվածին տեղ հասցնել, սակայն նա կտրուկ մերժել է: Դրանից հետո անցորդը ոստիկանություն է կանչել, ովքեր պարզել են, որ մերկ տղամարդը ոչ թե սովորական կարգազանց է, այլ թունավոր հատապտուղների պատճառով «ճշմարիտ ուղուց շեղված» քահանա:
Ոստիկանները կարծում են, որ քահանան պատահմամբ կերել է Atrópa belladónna կոչվող հատապտուղները, որոնց մեջ եղած թույնն օրգանիզմում հայտնվելուց հետո բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը: Դրանով էլ բացատրվում է, թե ինչու է քահանան մերկացել:
Այժմ քահանան մենաստանում է, որտեղ նրան համապատասխան բուժում է նշանակվել:










