ԱՄՆ երկու խոշոր համալսարաններում անհապաղ տարհանում է իրականացվում
ԱՄՆ ոստիկանությունը տարհանում է Օստին քաղաքի Տեխասի համալսարանի և Ֆարգո քաղաքի Հյուսիսային Դակոտայի համալսարանի բոլոր ուսումնական և բնակելի շենքերը ռումբի մասին անանուն հայտարարությունների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ ոստիկանությանը և համալսարանների ներկայացուցիչներին:
«Անհապաղ տարհանվեք բոլոր շենքերից և հեռացեք դրանցից որքան հնարավոր է հեռու», - ասվում է Տեխասի համալսարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով, Տեխասի համալսարանում սովորում է 51 հազար ուսանող, իսկ Հյուսիսային Դակոտայի համալսարանում` 14 հազար:










