Պենտագոնը Եմեն ծովային հետևակ է ուղարկել ԱՄՆ դեսպանատունը պաշտպանելու համար

20:12 • 14.09.12

ԱՄՆ-ն Եմեն է ուղարկել ծովային հետևակի մի ստորաբաժանում Սանայում ամերիկյան դեսպանատան պաշտպանությունը ապահովելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության հայտարարությանը:


Այս միջոցառումը իրականացվում է որպես նախազգուշական միջոց, նշել են Պենտագոնում:


Նշենք, որ Եմենում ԱՄՆ դեսպանատան դիմաց դեռ շարունակվում են բողոքի ակցիաները: Պենտագոնում մտավախություն ունեն, որ տեղում առկա ուժերը կարող են չբավարարել դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար:


Իսլամական աշխարհում, ուրբաթօրյա աղոթքից հետո ԱՄՆ դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնք կապված են աղմկահարույց «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հետ: