Զևս գերմանական դոգը աշխարհի ամենամեծ շունն է (տեսանյութ)

00:26 • 14.09.12

Որպես աշխարհի ամենախոշոր շուն Գիննեսի ռեկորդների գրքում է գրանցվել Զևս մականունով գերմանական դոգը: Այն ապրում է ԱՄՆ Միչիգան նահանգի Օթսեգո քաղաքում: Երեք տարեկան շան հասակնը 1,10 մետր է` վզակոթից չափած:

 

Ռեկորդը կգրանցվի Գիննեսի ռեկորդների գրքում, որը կհրապարակվի 2013թ., հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Շան տերերը ներկայացրել են լուսանկարներ, որոնցում Զևսը հանգիստ հասնում է խոհանոցի ծորակին և ջուր խմում:


Գերմանական դոգի բնավորությունը շատ հանգիստ է, բարի և ընկերասեր: Նա նվիրված է տիրոջը, հատկապես երեխաներին: Գերմանական դոգը հանգիստ կենդանի է, խնդիրը նրանում է, որ մարդու հետ շփվելիս, երբ լավ չի գնահատուվում կենդանու չափն ու քաշը, ապա հնարավոր է հսկա շան հետ խաղալիս հեշտությամբ վայր ընկնել նրա ճնշման ներքո: