Հալեպում կրկին հայ է զոհվել

16:56 • 15.09.12

Հալեպի Նոր գյուղի շրջանում բախումների հետևանքով կրկին հայ է զոհվել. առանց այլ մանրամասներ հայտնելու Tert.am-ին ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:


«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ երիտասարդի անունը Կոկո Ղազարյան է, ով զոհվել է դիպուկահարի արձակած գնդակից:


Հիշեցնենք, որ 4 օր առաջ էլ Երևան-Հալեպ չվերթով Սիրիա մեկնած և Հալեպի օդանավակայանից տուն վերադարձող ազգությամբ 4 հայեր զոհվել էին, 10 -ը՝ վիրավորվել, ընկնելով Սիրիայի ապստամբների կրակահերթերի տակ: