Արաբական աշխարհի ցասումը Reuters գործակալության ֆոտոշարքում (լուսանկարներ)
Այս օրերին ողջ մահմեդական աշխարհում հակաամերիկյան, իսկ այժմ նաև ընդհանրապես հակաարևմտյան բողոքի ակցիաներ են ընթանում:
Որոշ երկրներում դրանք համեմատաբար խաղաղ բնույթ ունեն, սակայն մեծամասնաբար արաբական երկրներում ակցիաները ուղեկցվում են ծայրահեղական ակտերով:
Ցուցարարների շրջանում կան բազմաթից զոհեր, սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի կանգնեցնում իսլամիստներին:
Այսօր, ուրբաթօրյա նամազից հետո, ակցիաները ավելի լայն և կատաղած բնույթ են ստացել և չեն սահմանափակվել միայն ԱՄՆ դեսպանատների ոչնչացմամբ:
Իսլամիստների բողոքի կրակը ճաշակել են նաև Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները: Ամերիկյան դպրոցը, ինչպես նաև Սինայի թերակղզում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՄԱԿ-ի զորակազմը:
Արաբական աշխարհի ցասումը ներկայացված է Reuters գործակալության ֆոտոշարքում, որի կադրերը խոսքերից ավելին են պատմում:










