Նախատեսված Երևան-Հալեպ-Երևան թռիչքը չի կայանա. ըստ «Արմավիայի»՝ իրենք պատրաստ են, ուղևորներն են դեմ
«Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության կողմից սեպտեմբերի 17-ին նախատեսված Երևան-Հալեպ-Երևան չվերթը չի կայանա. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան:
« «Արմավիան» պատրաստ է իրականացնել դեպի Հալեպ թռիչք, սակայն ուղևորներն են հրաժարվում »,- ասաց նա և նշեց, որ լարված իրավիճակի պատճառով նախօրոք ձեռք բերված տոմսերը` թե՛ Հալեպում, և թե՛ Երևանում, ուղևորները հետ են վերադարձնում:
Հաջորդ երկուշաբթի նախատեսված թռիչքը կկայանա՞, թե՝ ոչ, Նանա Ավետիսովան հստակ պատասխան չկարողացավ տալ. «Չեմ կարող ասել, իրավիճակից է կախված»:
Նշենք, որ Երևան-Հալեպ չվերթները գործում են շաբաթը մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին:










