Տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը, ով առաջինն է ոտք դրել Լուսնի վրա, հուղարկավորվել է Ատլանտյան օվկիանոսում

14:32 • 15.09.12

Աշխարհի ամենահայտնի ամերիկացի տիզերագնաց Նիլ Արմսթրոնգի հուղարկավորությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը ԱՄՆ-ում, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նա առաջինն էր, ով ոտք դրեց Լուսնի վրա:

 

Ըստ ամերիկյան ռազմա-ծովային ուժերի ավանդույթի, որտեղ նա ծառայում էր որպես փորձարկու-օդաչու, նրա աճյունը հանգրվանել է Ատլանտյան օվկիանոսի հատակում: «Ֆիլիպինյան ծով» հրթիռային հածանավը Արմսթրոնգի բարեկամների և մոտ ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Ֆլորիդա նահանգի Մեյպորտ ՌԾՈՒ-ի բազայից:

 

Պատվո պահակները երեք անգամ կրակել են երկինք, որից հետո տիեզերագնացի այրին աճյունն իջեցրել է օվկիանոս:

 

Ուրբաթ օրն ԱՄՆ-ի նախագահի հրամանով ամբողջ երկրի կառավարական շենքերի և ռազմական շինությունների դրոշներն իջեցվել են որպես հարգանքի տուրք Արմսթրոնգի հիշատակին:


Տիեզերագնացը մահացել է օգոստոսի 25-ին 82 տարեկանում սրտի վիրահատության բարդացումների հետևանքով: