«Դորիանսի» համերգը Ստեփանակերտում (տեսանյութ, լուսանկարներ)

21:16 • 15.09.12

Երկու օր առաջ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Դորիանս» ռոք-խմբի և աշխարհահռչակ երաժիշտ Դերեք Շերինյանը (հայտնի է Dream Theatre, X-Planet – Tert.am) համատեղ համերգը, որին հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է նաև աշխարհահռչակ Deep purple խմբի վոկալիստ և բաս կիթառիստ Գլեն Հյուզը:


Համերգը կայացել է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում և եղել է անվճար: Համերգին հետևել են նաև Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում և նախագահ Բակո Սահակյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դերեկ Շիրինյանին ու Գլեն Հյուզին ընդունել էր Արցախի նախագահը:


Ստեփանակերտի համերգից առաջ էլ՝ Սեպտեմբերի 10-ին համերգ էր կայացել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:



Լուսանկարները՝ Panarmenian Photo-ի
Տեսանյութը՝ «Դորիանս»-ի՝ YouToube-ի էջի