ԿՀՎ գործակալները հետաձգել են Լիբիա գործողումը անվտանգության նկատառումներից ելնելով
ԿՀՎ գործակալները, որոնք զբաղվում են Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման և դեսպանի ու 3 դիվանագետի սպանության հետաքննությամբ, հետաձգել են Լիբիա գործողումը, հաղորդում է CNN հեռուստաալիքը, հղում կատարելով ամերիկյան իրավապահ մարմիններում աղբյուրներին:
ԿՀՎ-ի քննիչների խումբը, որոնք պետք է Լիբիա ժամանեին այսօր, հետաձգել են գործողումը, քանի որ տարածաշրջանում իրավիճակը «դեռևս անկայուն է»:
Հեռուստաալիքը, մեջբերելով ամերիկյան պաշտոնյայի խոսքերը,հաղորդում է, որ « ԱՄՆ-ի համար այժմ գլխավորը` անվտանգությունն է», և իշխանությունները չեն ցանկանում վտանգի տակ դնել մարդկանց կյանքերը:
Տվյալ պահին ԿՀՎ-ն հարցաքննում է վկաներին, որոնք Լիբիայից դուրս են, մասնավորապես, դեսպանատան տարհանված աշխատակիցներին:










