«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծողներից մեկը բերվել է հարցաքննման

14:27 • 15.09.12

«Մուսուլմանների անմեղությունը»սկանդալային ֆիլմի ստեղծագործական խմբի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Նակուլա Բասիլի Նակուլան, Կալիֆորնիայում բերման է ենթարկվել հարցաքննման՝ խարդախության համար դատվածության փորձաշրջանը խախտելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ռոյթեր» գործակալությանը:


Նախկինում ֆինանսական հանցագործությունների համար դատապարտված Նակուլային, ով հանդիսանում է ԱՄՆ-ի Ղպտի կազմակերպության անդամ, գտել են Associated Press գործակալության լրագրողները սեփական հետաքննության արդյունքում: Ինչպես ուրբաթ նշում էին արևմտյան ԶԼՄ-ները՝ Նակուլան կասկածվում է ֆիլմի ստեղծողներին կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու մեջ:


Ռոյթեր գործակալության տվյալներով Նակուլան ձեռնաշղթաներով չէ և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ շփվում է «ինքնակամ»: Կապվա՞ծ է արդյոք նրա հարցաքննությունը ֆիլմի ստեղծմանը մասնակցելու հետ, չի հայտնվում:


Ինչպես ավելի վաղ ասվում էր, ֆիլմի ռեժիսորն է ոմն Սեմ Բեյսիլը, սակայն անձը, ով թաքնվում է այդ կեղծանվան տակ դեռևս անհայտ է: Նակուլան չի հերքում, որ ցուցաբերել է լոգիստիկական և կազմակերպչական աջակցություն ֆիլմի ստեղծողներին, միևնույն դեպքում հաստատում է, որ չի հանդիսանում ֆիլմի ռեժիսորը, չնայած, որ անձամբ ծանոթ է նրա հետ:


Սակայն լրագրողները, գտնելով նմանություններ նրա և ֆիլմի ռեժիսորի անունների միջև, ենթադրում են, որ դա միևնույն մարդն է: