Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը կայցելի Հայաստան
Սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Այցի ընթացքում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի արտգործանախարարի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:










