Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել սպա Գուրգեն Մարգարյանի հոգեհանգստյան արարողությունը (լուսանկարներ)
Սեպտեմբերի 15-ին Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ, տեղի է ունեցել հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի հոգեհանգստյան արարողությունը. այդ կերպ իրանահայ հայ համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել Հունգարիայի կառավարության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովինին Ադրբեջանին արտահանձնելու և Բաքվի իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու անարդար փաստի առնչությամբ, այս մասին հայտնում է իրանահայկական «Հայելի» պարբերականը:
Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում կազմակերպված հոգեհանգստյան արարողության ժամանակ ելույթ է ունեցել թեմի առաջնորդ Սեպուհ Սարգսյանը, ով դատապարտել է քնած ժամանակ հայ սպայի սպանությունը և, հատկապես, Հունգարիայի կողմից հանցագործին Ադրբեջանին հանձնելն ու այդ երկրի նախագահ Ալիևի կողմից մարդասպանին ներում շնորհելը:
Ներկաները որպես բողոքի նշան այրել են մարդասպան Ռամիլ Սաֆարովի նկարը:
Այդուհետ, եկեղեցական երգչախումբը և ներկաները կատարել են Հայաստանի Հանրապետության օրհներգը, ապա՝ ազգային հեղափոխական երգեր:










