Ճապոնիայում դարից ավել ապրած ավելի քան 50 հազար մարդ է բնակվում
Ճապոնացիների թիվը, որոնք հատել են 1 դարի շեմը, առաջին անգամ անցել է 50 հազարից, հայտնել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» պարբերականը:
Նախարարության տվյալներով, 100 տարեկանից բարձր անձանց թիվը Ճապոնիայիում հասել է 51 376 մարդու, ինչը 3 620 մարդով ավել է նախորդ տարվա ռեկորդից:
Ճապոնացի «դարավոր» երկարակյացների 87%-ը կանայք են:
Ծագող արևի երկրի ամենատարեց մարդը 115-ամյա Ձիրոուեմոն Կիմուրան է Կիոտո պրեֆեկտուրայի Կյոթանգո քաղաքից: Նախորդ տարվա ապրիլին նա նաև Գինեսի ռեկորդների գրքում էր գրանցվել, որպես Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչ:
Ամենատարեց ճապոնուհին 114-ամյա Կոտո Օկուբոն է Կանագավա պրեֆեկտուրայից:
Հատկանշական է, որ 1963թ., երբ նման վիճակագրական ուսումնասիրությունն անցկացվել է առաջին անգամ, 100-ից բարձր տարիք ունեցող 153 ճապոնացի կար: Արդեն 1998թ. «դարը» բոլորած ճապոնացիներ հաշվվեց ավելի քան 10 հազար մարդ:










