Ոստիկանները 39-ամյա տղամարդու գրպանից հայտնաբերել են 54 գրամ կանեփանման զանգված

13:48 • 15.09.12

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանի տարածքից բերման են ենթարկել 39-ամյա Վահրամ Ա.-ին, որի բաճկոնի և տաբատի գրպաններից հայտնաբերվել է 53,9 գ կանեփանման զանգված:


Վահրամ Ա.-ն հայտնել է, որ կանեփանման զանգվածը ձեռք է բերել Վարդենիս գյուղի սկզբնամասում գտնվող ճանապարհի եզրին աճած կանեփի թփերից՝ իր ընկեր Սուրենին հյուրասիրելու նպատակով:


Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրենի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություն: