Մադրիդում տնտեսման խիստ միջոցառումների դեմ բողաքի ցույցեր են անցել
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում բազմահազարանոց ցույցեր են կայացել կառավարության վարած խիստ տնտեսման քաղաքականության դեմ, հաղորդում է BBC-ն:
Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ իշխանությունները կրճատում են բյուջեյի ծախսերը և ներմուծում են խիստ տնտեսման միջոցառումներ, ինչը առաջին հերթին անդրադառնում է ցածր և միջին եկամուտ ունեցող մարդկանց վրա:
Իսպանիայի կառավարությունը միջազգային վարկատուների դիմաց պարտավորություններ է ստանձնել կրճատել բյուջեն, ինչպես նաև բնակչությանը տրամադրվող սոցիալական հատկացումները:










