Օտտավայում տեղի ունեցավ Առաջին Հայկական Փառատոնի բացումը

14:35 • 15.09.12

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մեկնարկել է Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը. այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

 

Փառատոնի բացումը տեղի է ունեցել Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը և Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրել են փառատոնի դրոշը:

 

Սեպտեմբերի 14-ից 16-ը կայացող Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը կոչված է ծանոթացնել Կանադայի մայրաքաղաքի բնակիչներին հայկական մշակույթին, ավանդույթներին, երգ ու պարին, խոհանոցին:

 

Փառատոնին մասնակցելու են պարախմբեր, երգչախմբեր Կանադայի մի շարք քաղաքների հայ համայնքներից, մատուցվելու է պատարագ, տեղի են ունենալու ջազ համերգներ, ներկայացումներ: