Ոստիկանները ութ միլիոնի գողությունը բացահայտեցին «տաք հետքերով»

13:44 • 15.09.12

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.20-ին, Փշատավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը տան մուտքի դուռը բացելով՝ ննջասենյակի զգեստապահարանից գողացել են 180.000 ՌԴ ռուբլի, 3.000.000 դրամ և 4.400 ԱՄՆ դոլար` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս:


Ըստ ոստիկանության կայքի՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 37-ամյա ծնված Գևորգ Մարգարյանը:
Գողոնն առգրավված է: Գ. Մարգարյանը ձերբակալված է:Կատարվում է նախաքննություն: