Ռազմական նավ է խորտակվել Հարավային Սուդանում, 10 մարդ զոհվել և 50-ը անհայտ կորել է
Ամենաքիչը 10 զինծառայող զոհվել և 50-ը անհայտ կորել է Հարավային Սուդանի ռազմանավի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով՝ Նեղոս գետի վրա, հաղորդում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը, հղում կատարելով հարավ-սուդանական բանակի ներկայացուցչին:
Նախնական տվյալներով, նավը խորտակվել է շաբաթ օրը, երբ գնդակոծվել և վնասվել է «սեփական կողմի կրակից», երբ գիշերով մոտեցել է Նեղոսի ափին գտնվող Լուլ գյուղի մոտակայքի ուղեկալին:
Նավի վրա ընդհանուր առմամբ եղել է մոտ 170 զինծառայող:










