Սուդանը հրաժարվել է ԱՄՆ ծովային հետևակին երկիր թողնել ամերիկյան դեսպանատունը պաշտպանելու համար
Սուդանը մերժել է ԱՄՆ-ի պահանջը այդ աֆրիկյան երկրի տարածք ամերիկյան ծովային հետևակի ստորաբաժանում ներս թողնելու վերաբերյալ: Ստորաբաժանումը ուղարկվել էր ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը ապահովելու նպատակով, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախօրեին Վաշինգտոնը հայտարարել էր Սուդան ծովային հետևակի ուղարկման մտադրության վերաբերյալ, որը պետք է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը պաշտպանի հարձակումներից, որոնք իրականացնում են իսլամիստները:
«Սուդանը ունակ է ինքնուրույն իրականացնել Խարտումում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության պաշտպանությունը, և պետությունը պարտավորվում է պաշտպանել դիվանագիտական կորպուսի իր հյուրերին», - հայտարարել է Սուդանի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում ողջ մահմեդական աշխարհում հակաամերիկյան, իսկ այժմ նաև ընդհանրապես հակաարևմտյան բողոքի ակցիաներ են ընթանում:
Որոշ երկրներում դրանք համեմատաբար խաղաղ բնույթ ունեն, սակայն մեծամասնաբար արաբական երկրներում ակցիաները խիստ ծայրահեղական բնույթ են կրում:
Բողոքող իսլամիստների շրջանում կան բազմաթից զոհեր, սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի կանգնեցնում նրանց:
Ուրբաթօրյա նամազից հետո, ակցիաները ավելի լայն և կատաղած բնույթ են ստացել և չեն սահմանափակվել միայն ԱՄՆ դեսպանատներիով:










