Ուկրաինան պետք է հստակ որոշի, թե ուր է գնում, այլապես թուրքերը կզբաղեցնեն իրենց տեղը ԵՄ-ում. Շվեդիայի ԱԳՆ ղեկավար
Ուկրաինայի համար շատ կարևոր է կողմնորոշվել, թե որ միջպետական կազմավորմանն է ցանկանում անդամակցել, այլ պարագայում երկիրը միջազգային մեկուսացման մեջ կհայտնվի, վստահ է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, հաղորդում է korrespondent.net-ը:
«Ես չեմ հասկանում, ցավոք սրտի, թե ուր է գնում Ուկրաինան, ինտ տեսիլք ունի, ինչ ռազմավարություն: Ուկրաինան ցանկանում է հարաբերություններ ունենալ և ԵՄ-ի, և Մաքսային միություն, և Շանհայի համագործակցության կազմակերպության, և այլ կազմակերպությունների հետ: Բայց եթե դուք ամենուրեք գնաք, դուք կմնաք ոչ մի տեղ: Հնարավոր չէ արդիականացում անցկացնել, առանց պահպանելու որևէ ռազմավարական մոդելին հետևողականությունը», - ասել է Բիլդտը Յալթայի ամենամյա YES համաժողովի նիստի ընթացքում, որը նվիրված է Ուկրաինայի ընտրությանը Արևելքի և Արևմուտքի միջև:
Դիվանագետի կարծիքով, Ուկրաինան պետք է ինտեգրվի եվրոպական մոդելին, և չդանդաղեցնի պրոցեսը: «Քանի որ մեր դռները թակում են ևս 100 մլն մարդ: Շատ բարձ են թակում թուրքերը, և մենք պետք է որոշենք, թե ինչպես պետք է ինտեգրենք միլիոնավոր մարդկանց Արևելյան և Հարավային Եվրոպայից»:










