Աշխարհի ամենաթանկ ապրանքը ԱՄՆ պետպարտքն է, որի համար վճարում է ողջ աշխարհը

21:54 • 15.09.12

ԱՄՆ բյուջետային դեֆիցիտի դիմաց վճարում են աշխարհի մնացած երկրները, որոնք դոլարը որպես միջազգային արժույթ են գործածում, նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Յալթայում, հանդես գալով «Յալթայի եվրոպական ռազմավարություն» միջազգային ֆորումի շրջանակներում:



«Աշխարհի ամենաթանկ ապրանքը, ոչ թե գազն է, կամ նավթը, այլ ԱՄՆ բյուջետային դեֆիցիտը: Ամբողջ աշխարհին պետք է այդ երկրի տնտեսական զարգացումը, անհրաժեշտ է, որ ամերիկյան տնտեսությունը մնա ուժեղ, և մենք բոլորս դրա դիմաց վճարում ենք: Բարձր գին ենք վճարում», - ասել է ՌԴ փոխվարչապետը: