Ռուսաստանում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկան՝ զրկելով նրան ոտքերից
Ռուսաստանում փոքրիկ աղջիկը ընկել է գնացքի տակ և զրկվել ոտքերից, գրում է ntv.ru-ն: Ողբերգությամբ է ավարտվել սլացող գնացքից կառչած երթևեկելու նրա փորձը: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Բաշկիրիայում՝ Երմոլաևո – Կումերթաու կայարանում, որտեղ աղջիկը խաղալիս է եղել ընկերուհիների հետ:
Աղջիկը թռել է բեռնատար գնացքի վրա, սակայն չի կարողացել բռնվել, սայթաքել է, ընկել անիվների տակ և զրկվել երկու ոտքից: Աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժին: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, փոխանցում է Интерфакс-ը:










