Թուրքիայում հակաիսլամական ֆիլմի դեմ բողոքող ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ ցույց է կազմակերպվել, որի մասնակիցներն ի նշան «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի այրել են Միացյալ Նահանգների դրոշը, հայտնում է Reuters-ը:
Բացի այդ, ակտիվիստները բողոքել են նաև ԱՄՆ-ի կառավարության կողմից Սիրիայում տարվող քաղաքականության վերաբերյալ:
Նրանք հակաամերիկյան բովանդակությամբ բազմաթիվ պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված է եղել.«Հանցագո՛րծ Ամերիկա, հեռացի՛ր Թուրքիայից»:
Որոշ ժամանակ անց իրավապահները ցրել են ամբոխը ջրաշիթ մեքենաների օգնությամբ:
Ամերիկյան արտադրության աղմկահարույց այս ֆիլմը լուրջ հակաամերիկյան տրամադրությունների ու ընդվզումների պատճառ է դարձել արաբական աշխարհում:










