Կանադան ժամանակավորապես փակում է Եգիպտոսում, Լիբիայում և Սուդանում դեսպանատները

16:26 • 16.09.12

Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել փակել Եգիպտոսում, Լիբիայում և Սուդանում դեսպանատները՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդին:

 

Վերջին օրերին մուսուլմանական մի շարք երկրներում զանգվածային ակցիաներ են տեղի ունենում համացանցում հայտնված հակաամերիկյան ֆիլմի պատճառով, որը, ըստ մուսուլմանների, վիրավորում է Մուհամադ Մարգարեին:

 

Ենթադրվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները կվերսկսեն իրենց աշխատանքն արդեն երկուշաբթի, սակայն դա կախված կլինի իրադարձությունների զարգացումից:  Իրավիճակն առավել լարված է հատկապես Եգիպտոսում ու Եմենում: Իսկ սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ դեսպանն ու ևս 3 աշխատակից:

 

ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Թունիսում ու Սուդանում իր դեսպանատների աշխատակիցներին վերադառնալ ԱՄՆ: Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին առաջարկվել է զերծ մնալ այդ երկրներ այցից: