Ստավրոպոլում ավտովթարի հետևանքով հարսանիք գնացող 10 մարդ է զոհվել
Ռուասաստանի Դաշնության Ստավորոպոլի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունցել, ինչի հետևանքով հարսանիք ուղևորվող 10 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ-Նովոստի»-ին:
Ինչպես նշել են իրավապահ մարմինները` վթարի պատճառ է դարձել բեռնատարի հետ բախումը, ինչը կարող էր տեղի ունենալ վարոդի` ղեկի վրա քնած լինելու պատճառով:
Ներկայում հետաքննություն է սկսվել միջադեպի մանրամասները պարզելու նպատակով, իսկ վարորդին մինչև 7 տարվա ազատազրկում է սպասվում:










