Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
17:42 • 16.09.12
Թուրքիայում՝ Ադանա քաղաքում, այսօր առավոտյան տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 4,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Անադոլու գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են թուրքական ժամանակով ժամը 10.54-ին: Նախնական տեղեկություններով՝ զոհեր ու ավերածություններ չկան:
Placeholder










