Եգիպտոսը ԱՄՆ-ին կոչ է անում հակաիսլամական ֆիլմեր թույլ չտալ
Եգիպտոսի վարչապետ Խիշամ Քանդիլը ԱՄՆ-ին կոչ է անում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, որ ապագայում բացառվեն մուսուլմանների զգացմունքները վիրավորող ֆիլմերը, որոնք արաբական աշխարհի ցասման պայթյունի են հանգեցնում, հաղորդում է BBC-ն:
Եգիպտոսի վարչապետը, BBC-ի արաբական ծառայությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ կրոնական զգացմունքների վիրավորանքները անթույլատրելի են, այնպես ինչպես անթույլատրելի են բողոքի ակցիաները, որոնք վերաճում են բռնության ակտերի:
Հիշեցնենք, որ մուսուլմանական երկրներում շարունակվում են լայնամասշտաբ բողոքի ակցիաները կապված «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի հետ:










